Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են
Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորները՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնք իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։ Հայտնի է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։