Աշխարհ

23.09.2024 11:03


Պակիստանում պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան, որի կազմում եղել է ՌԴ դեսպանը

Պակիստանում պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան, որի կազմում եղել է ՌԴ դեսպանը

Պատվիրակությանն ուղեկցող մեքենան, որի կազմում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, Պակիստանում պայթել է ականի վրա։ Պատահարի մասին տեղեկացվել է հանրապետությունում ՌԴ դեսպանատան Telegram ալիքում։

Դիվանագետները մասնակցել են Սվաթ հովտում անցկացվող զբոսաշրջային գագաթնաժողովին, հայտնում է «Մոսկվա 24»-ը։

«Մի քանի ոստիկան է վիրավորվել, երբ ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա Խայբեր Պախտունխվա նահանգի Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին։ Դիվանագետները չեն տուժել»,-ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը