Քաղաքական

23.09.2024 12:33


Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք նաև արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք նաև արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 14-ից 18-ն այցելել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն։

Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ամփոփելով դոնբասյան այցի արդյունքները՝ Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ այնտեղ բարձրաձայնել են նաև արցախահայության խնդիրները և կոտրել են այն կեղծ թեզը, թե իբր դրսում Արցախի թեման փակ է։

Թևանյանը շեշտել է, որ ռուսական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են արցախահայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի մասին հնչեցրած իր հայտարարությունները։

Եվ ընդհանրապես, «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության այցը Դոնբաս լայն արձագանք է ստացել միջազգային մամուլի և ռուսական ազդեցիկ լրատվամիջոցների կողմից՝ միայն համացանցում ամբողջ աշխարհով ընդգրկելով ավելի քան 140 միլիոնանոց լսարան։

Այցը եղել է բավականին հագեցած օրակարգով՝ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, երիտասարդների, տեղահանվածների և այլոց հետ։

Թևանյանը նաև նշել է, որ փոխել են այն տեսակետը, թե Հայաստանում բոլորը դեմ են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Այս այցով «Մայր Հայաստանը» ցույց է տվել, որ Հայաստանում կան նաև այլ տեսակետ ունեցողներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը