Քաղաքական

23.09.2024 13:55


Դոնբասում ըմբռնումով էին մոտենում արցախահայության վերդարձի իրավունքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Դոնբասում ըմբռնումով էին մոտենում արցախահայության վերդարձի իրավունքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Մեր այցը շատ տարողունակ էր․ անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության այցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա հատկապես ներկայացրել է, թե ինչ պայմաններում է գտնվում Դոնբասի հայ համայնքը, ինչ խնդիրներ և ինչի կարիք ունի։ Նաև ընդգծել է, որ թե՛ հայ համայնքը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հետ իրենք հանդիպել են, թե՛ ընդհանրապես ԴԺՀ-ի ԼԺՀ-ի ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում արցախահայության վերդարձի իրավունքին, ինչի մասին «Մայր Հայաստանը» բարձրաձայնել է դոնբասյան այցի ժամանակ։

Մանուկ Սուքիասյանն ընդգծել է, որ հենց այդպես են դաշնակիցներ փնտրում, ոչ թե դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելով։

Այս խորագրի վերջին նյութերը