Լրահոս

23.09.2024 14:38


Երևանում «BMW»-ն բախվել է քարե պարսպին. վարորդը եղել է ոչ սթափ

Երևանում «BMW»-ն բախվել է քարե պարսպին. վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 04:00-ի սահմաններում Հայաստանի և Լեհաստանի քաղաքացի 25-ամյա Էրիկ Թորոսյանն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը