Լրահոս

23.09.2024 16:18


Առեղծվածային դեպք. Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է մաhացած տղամարդ

Առեղծվածային դեպք. Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է մաhացած տղամարդ

Այսoր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը