ՀՀ իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա». Արեշևը` ԵՄ-ԵԱՏՄ մանևրների մասին
Հայաստանի իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա»՝ մի կողմից հանդես գալով հակառուսական հայտարարություններով, մյուս կողմից՝ հույս ունենալով հետագայում ևս օգուտ քաղել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությունից։ Ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ ԱրեշևըSputnik-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է հետագայում ևս համագործակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, սակայն ՀԱՊԿ-ը սպառնում է երկրի ինքնիշխանությանը։
Արձանագրելով, որ Երևանն այս դեպքում պրագմատիկ է գործում, Արեշևը նկատել է, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի «եվրոպական ինտեգրման» գործընթացները, մասնավորապես` 2017 թվականին Եվրոպական Միության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) հակասության մեջ չեն մտել ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Փորձագետը նշում է, որ այդ ժամանակ Հայաստանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերջնական ընտրություն կատարել այս կամ այն ուղղության միջև։
«Իհարկե, Հայաստանի գործող իշխանությունները գաղափարապես կաշկանդված են Բրյուսելի և եվրոպական ինտեգրացիոն միավորման կողմից, բայց կցանկանայի նշել, որ այդ միավորումն էլ հիմա լավ վիճակում չէ։ Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի վերջին հայտարարությունները հստակ վկայում են, որ Հայաստանին ԵՄ անդամի գոնե թեկնածուի կարգավիճակ տալու գործնական քայլեր չեն նախատեսվում։ Ինձ թվում է՝ քարոզական նպատակներով գունավորված հայտարարությունները շարունակվելու են, այն դեպքում, երբ Հայաստանը իրական օգուտ է քաղելու ԵԱՏՄ շրջանակներում։ Կարծում եմ, որ ստատուս քվոն կպահպանվի»,-նշում է Արեշևը։
Արեշևը դժվարանում է երկարաժամկետ կանխատեսում ներկայացնել՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում գործընթացների դինամիկան։ Շատ բան կախված կլինի նաև արտաքին խաղացողներից, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, որտեղ սպասվում է «թեժ քաղաքական աշուն»՝ հաշվի առնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ «ճակատամարտ տալու» Արևմուտքի մտադրությունը։ Արեշևի բնութագրմամբ՝ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաև Ադրբեջանում, որտեղ արևմտյան շրջանակները ևս ձեռքերը ծալած չեն նստում։
Փորձագետի խոսքով՝ ամեն դեպքում կարևոր է Հարավային Կովկասում թեկուզ փխրուն և հարաբերական խաղաղության պահպանումը, հատկապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Խոսելով վերջերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից «ռուսական հետքի» մատնանշմամբ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ հաղորդագրության մասին՝ Արեշևը նշում է, որ դա նաև մանիպուլյատիվ հնարք է՝ ներքին խնդիրներից և իշխանության ձախողումներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:
«Թեև հնարավոր դավադիրների և նրանց սատարողների անունները չեն ասվում կամ միայն մասամբ են բացահայտվում, բայց միանգամայն ակնհայտ է, որ հերթական անգամ ակնարկվում է Ռուսաստանը։ Սակայն ցանկացած տաքսիստի կամ, այսպես ասենք, քաղաքականությունից անտեղյակ, գոնե նորություններին հետևող մարդու համար ակնհայտ է, որ հիմա Ռուսաստանին պետք չէ Հայաստանում ինչ-որ ապակառուցողական գործողություններ ձեռնարկել»,-կարծում է Արեշևը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևանում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին «միշտ կարող է ապավինել Փարիզի աջակցությանը»՝ ի հեճուկս «Ռուսաստանի սպառնալիքների, ակնհայտ թշնամանքի և ճնշումների», ապա Արեշևը դրանք անլուրջ է համարել:
«Ի դեպ, վերջին մեկ դարի ֆրանս-հայկական հարաբերությունների պատմությունը վկայում է, որ Ֆրանսիան, չնայած ամպագոռգոռ խոսքերին, ոչ մի տեղ ու երբեք Հայաստանին չի պաշտպանել։ Օրինակ` Կիլիկիայում 1920-21թթ. Ֆրանսիան ուղղակիորեն նպաստեց միջերկրածովյան այդ շրջանից հայ բնակչության արտագաղթին և վտարմանը։ Իսկ հետո քեմալականների հետ կնքվեց «Անկարայի պայմանագիրը», որն այդ ամենին վերջակետ դրեց։ Նույնը հիմա է»,-ընդգծում է ռուս քաղաքագետը։
Դրա հետ մեկտեղ նա նշում է, որ Ֆրանսիան, որպես եվրոպական հանրության մաս, փորձում է ինտեգրվել Հայաստանի իրավապահ համակարգին, իրականացվում են նաև ռազմական մատակարարումներ:
«Ֆրանսիայի դեպքում, կրկնում եմ` ճոռոմ խոսքերը շատ ավելի շատ են, քան իրական գործերը։ Թեև, միևնույն ժամանակ, թերագնահատել ֆրանսիացիների հետախուզական կարողությունները և տարբեր վնասներ հասցնելու նրանց հնարավորությունները՝ ես ևս խորհուրդ չէի տա»,-եզրափակում Է զրուցակիցը։
ՀՀ իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա». Արեշևը` ԵՄ-ԵԱՏՄ մանևրների մասին
Հայաստանի իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա»՝ մի կողմից հանդես գալով հակառուսական հայտարարություններով, մյուս կողմից՝ հույս ունենալով հետագայում ևս օգուտ քաղել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությունից։ Ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է հետագայում ևս համագործակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, սակայն ՀԱՊԿ-ը սպառնում է երկրի ինքնիշխանությանը։