Լրահոս

24.09.2024 11:36


Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, հայտնվել մայթին

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, հայտնվել մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը