Կոմայի մեջ գտնվող Վեդիի 10-ամյա բնակչի ծնողները վթարի են ենթարկվել Երևան գնալու ճանապարհին
ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի 10-ամյա բնակչի ծնողները, որը արդեն 5 օր է կոմայի մեջ է, Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դպրոցից, որտեղ սովորում է աղջիկը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեխան մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19–ին, Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ներկայում որևէ տեղեկություն չկա, թե ինչ պայմաններում և ինչի պատճառով է 10–ամյա աղջնակը նման վնասվածքներ ստացել։ Այժմ աշակերտուհին Վեդիի ԲԿ–ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։