Կարծիք

24.09.2024 17:20


ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերը

ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերը

ՔՊ-ն եւ իր միջազգային պարտնյորները գուժում են, որ մենք պետք է պատրաստվենք մի քանի սառը ձմեռների, իսկ գուցե նաեւ' սովի։

Իսկ ինչո՞ւ պետք է նման արհավիրքների պատրաստվենք եւ հանուն ինչի՞։

Պատասխանը պարզ է՝ Ռուսաստանի ազդեցությունից վերջնականապես ազատվելու համար պետք է հրաժարվենք ռուսական գազից, դա՛ են մեզ ակնարկում։

Հանուն ինչի՞, հանուն նրա, որ բացվի առաջին հերթին ռազմական նշանակություն ունեցող "Զանգեզուրի միջանցքը"։ Պատահական չէ նաեւ, որ Ռուսաստանից ակնարկում են, որ միայն գազով չեք պրծնի՝ հացահատիկի 90%-ն էլ եք արտահանում, եւ ոչ միայն։

Ինչ վերաբերում է գազին, ապա չի բացառվում նաեւ գերմանական սցենարը, երբ գազամուղը պայթեցվում է, եւ կայացած փաստի առջեւ ենք հայտնվում։

Վերադառնանք ցրտին, մթին ու սովին։ Եթե 90-ական թվականներին մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում զրկանքների, եւ բնակչության մեծ մասը դիմացավ այդ փորձությանն, իսկ հարյուր հազարավորներն արտագաղթեցին, ապա հիմա հասկանալի չէ, թե հանուն ինչի ենք այդ ամենի կրկնությանը պատրաստվում։ Կամ գիտենք' հանուն Թյուրքական աշխարհի։ Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում։

Իրականում ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերն, այլ ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանը։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը