Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Ամառ» գիշերային ակումբում․ վեճի ժամանակ հնչել են հայհոյանքներ, քաշքշել են միմյանց
Սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Վերին Պտղնի Երևան-Սևան խճուղի 12/2 հասցեում գործող «Ամառ» գիշերային ակումբում անհիմն պատճառով վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ի և դեռևս ինքնությունները չպարզված ևս 4 անձանց միջև, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վիճաբանություն ընթացքում վերջիններս փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանության ընթացքում Էդգար Մ․-ն իր մոտ գտնվող լուսազդանշանային ատրճանակից կրակոց է արձակել վիճաբանության կողմերին հանդարտեցնել փորձող Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Էմիլ Մ․-ի ոտքերի առջև, որի արդյունքում Էմիլ Մ․-ն ստացել է մարմնական վնասվածք, ինչից հետո վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունները պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: