Քաղաքական

24.09.2024 22:35


Մեր այցը Դոնբաս դրական շոկ էր առաջացրել․ Փաշինյանը Հայաստանը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մեր այցը Դոնբաս դրական շոկ էր առաջացրել․ Փաշինյանը Հայաստանը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մենք հիմա կանգնած ենք երկու ընտրության առաջ։ Կա՛մ ռազմավարական դաշնակցություն Ռուսաստանի հետ, կա՛մ թուրք–ադրբեջանական զույգի կողմից կլանվելու հեռանկար։

Նիկոլ Փաշինյանն ընտրել է թուրքական աշխարհը (դրա համար էր բերանը մեծ բացել, երբ տեսել էր Էրդողանին ու ամուր գրկել վերջինիս գիրքը)։ Ավելի ճիշտ՝ թուրքական աշխարհն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, քանզի նրա միջոցով Հայաստանից կարող է ստանալ ամեն ինչ։

«Մայր Հայաստանի» ընտրությունը հստակ է։ Ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Հարաբերությունների խորացում Իրանի հետ։ Գործընկերություն Արևմուտքի հետ, բայց ոչ ի հաշիվ ու ի վնաս հայ–ռուսական հարաբերությունների։

Ընտրությունն, ինչպես տեսնում ենք, մեծ չէ։ Դոնբասյան մեր այցով մենք մեր հստակ ուղերձները հղեցինք։ Լղոզված ձևակերպումներն այլևս չեն աշխատում։ Լղոզվածությունը նիկոլություն է։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը