Նյու Յորքի «Թուրքական տանը» կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը (տեսանյութ)
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի «Թուրքական տանը»:
Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Հնարավոր է ավելի արդար աշխարհ» վերնագրով գիրքը: