Լրահոս

02.05.2009 18:46


Արծվիկ Մինասյան. «Եթե ազգային հարցերն են առաջ մղվում, բնական է, որ ՀԱԿ–ում տարբեր ուժեր այլ մոտեցումների կողմնակից են»

Արծվիկ Մինասյան. «Եթե ազգային հարցերն են առաջ մղվում, բնական է, որ  ՀԱԿ–ում տարբեր ուժեր այլ մոտեցումների կողմնակից են»

- Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք աչքի չի ընկել, որպես հայ դատի պաշտպան։ Նա միշտ էլ ամեն գնով պատրաստ է եղել սահմանը բացելուն։ Ազգային խնդիրների հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները մեզ համար բացարձակ ընդունելի չեն,-«7 օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասել է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքերով՝ իշխանության և ՀԱԿ-ի միավորման մասին հնչած կարծիքների մեջ տրամաբանություն կա։

-Գուցե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում՝ մոտեցումները մարտավարական առումներով տարբերվի, բայց ռազմավարական նպատակները նույնն են,-ասել է նա։

ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվկ Մինասյանն էլ այն կարծիքին է, որ եթե ՀԱԿ-ը միայն պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցում է  իշխանությունների հետ տարակարծիք, ապա դա «հայ ժողովրդի ազգային իղձերին չի համապատասխանում»։

- ՀԱԿ-ում ընդգրկված են ոչ միայն լիբերալներ, այլև՝ սոցիալիստներ, ոչ միայն ազգայիններ, այլև՝ կոսմոպոլիտներ և նրանց այսօր միավորում է օրակարգային միայն մեկ հարց՝ իշխանափոխություն։ Եթե ազգային հարցերն են առաջ մղվում, բնական է, որ նույն  ՀԱԿ-ում տարբեր ուժեր այլ մոտեցումների կողմնակից են,- նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը