Աշխարհ

25.09.2024 12:40


Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից, որտեղ սրվել է հակամարտությունն Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սթարմերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները պետք է «անհապաղ հեռանան»։

«Շատ կարևոր է, որ մենք այս հարցում հստակ լինենք՝ հիմա է հեռանալու ժամանակը»,-հավելել է նա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 700 զինվոր է ուղարկում մոտակա Կիպրոս՝ պատրաստվելու Լիբանանից Բրիտանիայի քաղաքացիների հնարավոր տարհանմանը։ Կառավարությունը նաև շարունակում է խորհուրդ տալ, որ երկրի քաղաքացիները չմեկնեն Լիբանան։

Սեպտեմբերի 23-ից, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Այս խորագրի վերջին նյութերը