Քաղաքական

25.09.2024 14:29


Վաղը Նյու Յորքում տեղի կունենա Բլինկեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաղը Նյու Յորքում տեղի կունենա Բլինկեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու, որպեսզի առաջ մղվի այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»։

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին: Վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:

Վերջին անգամ դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը