Կարծիք

25.09.2024 20:49


Բա մի հատ նորմալ վարույթ անեիք, ընթացակարգ․ հա՝ պարտադիր կալանքով

Բա մի հատ նորմալ վարույթ անեիք, ընթացակարգ․ հա՝ պարտադիր կալանքով

«Չկա մի դեպք, չկա մի իրավիճակ, երբ առկա են եղել նախաքննական, հետաքննական մարմինների կողմից ձեռք բերված բավարար փաստական տվյալներ, և դատախազությունը քրեական հետապնդման հարց չի լուծել: Ընդ որում, ես սա ասում եմ ցանկացածի վերաբերյալ, առանց բացառության», - ասել է ՀՀ գլխավոր դատախազ աշխատած Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին (https://news.am/arm/news/844297.html), թե ինչու իր պաշտոնավարման ժամանակ քրեական վարույթ չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Ասում է՝ «Հանցագործության մեջ որևէ մեկին մեղադրելու համար քրեադատավարական ընթացակարգ է պետք, դրա համար պետք են օրենքով նախատեսված ապացույցներ, հիմքեր. այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային»։

Այդ դեպքում մի հարց էլ ես տամ․

Իսկ ի՞նչ ապացույցներ և հիմքեր կային, որ անձամբ, դոշ ծեծելով, գալիս-հասնում էիր դատարան և մեղադրանք էիր պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի դեմ, հակասահմանադրական հոդվածով՝ չունենալով որևէ հիմք, ապացույց, հիմնվելով, որքան հասկացանք, «Վահե Գրիգորյանը կգա, մի հատ լուրջ բան կգրի» https://yerevan.today/.../aats-tnoreni-ev-hqts-peti... հիմքին․ իսկ կալանքի տակ պահելը հիմնավորում էիք, թե՝ նախկին նախագահ ա․․․ Հիմա լավ է՞, որ նախկին շեֆդ թշնամու գրած գրքով երջանիկ նկարվում է, սաղիս խայտառակ անում․ դուրդ գալիս է՞,

Իսկ գիտե՞ս, եթե քեզ պեսները չլինեին, մենք բոլորով, ազգովի էս նվաստացած օրի չէինք լինի։

Հ․Գ․ Ի դեպ, էդ գաղտնալսման մեջի «հերոսներին», որ ցուցումներ են տալիս, թե ում, ոնց, ինչ խափանման միջոց կիրառեն, ապացույցը կար, հիմքերն ավելին էին, քան կարելի է երազել դատախազի համար։ Բա մի հատ նորմալ վարույթ անեիք, ընթացակարգ․ հա՝ պարտադիր կալանքով։ Բա գործող բարձրաստիճան պաշտոնյաներ էին․․․

Սա ընդամենը սկիզբն էր՝ 2018թ․, դեռ շատ դրվագներով էին հիմքեր ու ապացույցներ լինելու։ Վստահ եմ՝ ինձանից շատ ու լավ գիտեք էլ ինչեր․ ոչինչ էլ չարեցիք, հլու-հնազանդ էլ ծառայեցիք։

Այսքանը։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը