Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները
Վրաստանում իշխանության և Բայդենի ամերիկյան վարչակազմի միջև հակասությունն այն աստիճանի է հասել, որ կողմերն արդեն իրար դեմ բաց քաղաքական պատերազմ են հայտարարել:
Օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենըչեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպումը: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։
Այս քայլը ամերիկացիները բացատրում են իբր Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող «հակաարևմտյան ուղու պատճառով»:
Ի պատասխան դրա՝ «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի անդամ և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իրակլի Կոբախիձեի հրավերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելությանը չեղարկելը համարել է «անլուրջ քայլ»:
Ըստ Պապուաշվիլիի՝ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են վրացական ընդդիմության անմխիթար վիճակի մասին։
«Հաջորդ օրը նրանց ուղարկած հրավերը հետ է կանչվել։ Այս պահվածքը լուրջ չէ։ Առաջին հերթին, դա վիրավորանք է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար, որը մենք տեսանք այս վարչակազմի պահվածքում»,-նշել է այդ երկրի ԱԺ նախագահը:
«Եթե նույնիսկ ինքը՝ Բայդենը գա Վրաստան և ուղղակիորեն ներքաշվի նախընտրական արշավին, ոչինչ չի օգնի այս արմատական ընդդիմությանը»,-այսպես արձագանքեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախագահի ընդունելությանը հրավիրված հրավերի չեղարկմանը։
«Օտար ուժերը փորձում են տարբեր քարոզարշավներ ծրագրել հենց դեսպանատներում, ինչ անել և ինչպես... Նայեք ներկայացված արմատական ընդդիմադիր սպեկտրին, նրանք մարդկանց հետ չեն խոսում, նախընտրական քարոզարշավ են իրականացնում դեսպանատներում և օտարերկրացիների համար։ Այս երկրի ապագան ու ճակատագիրը որոշում է վրաց ժողովուրդը։ Անցյալ է դարձել այն ժամանակը, երբ դրսից հրահանգներ էին ստացվում, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Վրաստանի իշխանությունները գործում են վրաց ժողովրդի ցուցումներով. մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը։ Չի լինի և չի կարող լինել «երկրորդ ճակատ»՝ կրկին հաշվի առնելով երկրի շահերը, և երկիրը չի միանա պատժամիջոցներին»,-ասել է Կալաձեն։
Վրաստանի իշխանությունների հռետորաբանության նման փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ ներկայիս վրացական իշխանությունները պատրաստվում են գրեթե ամբողջովին խզել հարաբերություններն ամերիկյան գործող վարչակազմի հետ, քանի որ վերջիններս արդեն բաց և կոպիտ ձևով նախընտրական քարոզ են իրականացնում՝ հօգուտ ընդդիմության:
Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ ճակատագրական բնույթի են լինելու հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքներն այդ երկրի համար:
Այդ օրը պարզ կդառնա, թե ինչ վիճակում կհայտնվի Վրաստանը և որ ուղղով կզարգանա այդ երկրի վեկտորը:
Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները
Վրաստանում իշխանության և Բայդենի ամերիկյան վարչակազմի միջև հակասությունն այն աստիճանի է հասել, որ կողմերն արդեն իրար դեմ բաց քաղաքական պատերազմ են հայտարարել:
Օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպումը: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։
Այս քայլը ամերիկացիները բացատրում են իբր Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող «հակաարևմտյան ուղու պատճառով»:
Ի պատասխան դրա՝ «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի անդամ և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իրակլի Կոբախիձեի հրավերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելությանը չեղարկելը համարել է «անլուրջ քայլ»:
Ըստ Պապուաշվիլիի՝ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են վրացական ընդդիմության անմխիթար վիճակի մասին։
«Հաջորդ օրը նրանց ուղարկած հրավերը հետ է կանչվել։ Այս պահվածքը լուրջ չէ։ Առաջին հերթին, դա վիրավորանք է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար, որը մենք տեսանք այս վարչակազմի պահվածքում»,-նշել է այդ երկրի ԱԺ նախագահը:
«Եթե նույնիսկ ինքը՝ Բայդենը գա Վրաստան և ուղղակիորեն ներքաշվի նախընտրական արշավին, ոչինչ չի օգնի այս արմատական ընդդիմությանը»,-այսպես արձագանքեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախագահի ընդունելությանը հրավիրված հրավերի չեղարկմանը։
«Օտար ուժերը փորձում են տարբեր քարոզարշավներ ծրագրել հենց դեսպանատներում, ինչ անել և ինչպես... Նայեք ներկայացված արմատական ընդդիմադիր սպեկտրին, նրանք մարդկանց հետ չեն խոսում, նախընտրական քարոզարշավ են իրականացնում դեսպանատներում և օտարերկրացիների համար։ Այս երկրի ապագան ու ճակատագիրը որոշում է վրաց ժողովուրդը։ Անցյալ է դարձել այն ժամանակը, երբ դրսից հրահանգներ էին ստացվում, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Վրաստանի իշխանությունները գործում են վրաց ժողովրդի ցուցումներով. մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը։ Չի լինի և չի կարող լինել «երկրորդ ճակատ»՝ կրկին հաշվի առնելով երկրի շահերը, և երկիրը չի միանա պատժամիջոցներին»,-ասել է Կալաձեն։
Վրաստանի իշխանությունների հռետորաբանության նման փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ ներկայիս վրացական իշխանությունները պատրաստվում են գրեթե ամբողջովին խզել հարաբերություններն ամերիկյան գործող վարչակազմի հետ, քանի որ վերջիններս արդեն բաց և կոպիտ ձևով նախընտրական քարոզ են իրականացնում՝ հօգուտ ընդդիմության:
Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ ճակատագրական բնույթի են լինելու հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքներն այդ երկրի համար:
Այդ օրը պարզ կդառնա, թե ինչ վիճակում կհայտնվի Վրաստանը և որ ուղղով կզարգանա այդ երկրի վեկտորը:
Սա՛ է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am