Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում
Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը կմիանա նույն մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին։ Այս որոշումը ներառված է կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-2024 ուսումնական տարում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Մոզրովի հիմնական դպրոցում աշակերտ չի հաշվառվել։
Այդ հանգամանքով պայմանավորված, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առջև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով նպատակահարմար են համարել երկու հաստատությունները միավորել:
Հիմք է ընդունվել նաև այն հանգամանքը, որ Մոզրովի դպրոցին ամենամոտ մյուս դպրոցը Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցն է։
Նշվում է, որ Մոզրովի դպրոցին ԿԳՄՍ-ն հատկացրել է 100 տեղ, ներկայում դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 3, 2016-2017-ին՝ 3, 2017-2018-ին՝ 3, 2018-2019-ին՝ 3 և 2019-2020 ուստարում՝ 3 աշակերտ, 2021-2022-ին՝ 4, 2022-2023 ուստարում՝ 2, 2023-2024-ի սեպտեմբերին՝ 1):
Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցը նախատեսված է 330 աշակերտի համար, այնինչ սովորում է 143 աշակերտ (տարրական դպրոց սահմանային 80 տեղ, սովորում է՝ 56-ը, միջին դպրոց՝ 150 տեղ, սովորում է՝ 65-ը, ավագ դպրոց՝ 100 տեղ, սովորում է՝ 23-ը): Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 30 է:
Քանի որ Մոզրով գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, նույն համայնքի Արփի գյուղին համեմատաբար մոտ, հիմնական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերին միակ սովորողի կրթությունը կազմակերպվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

Աղբյուրը՝ yerevan.today