Հայաստանի և Ռուսաստանի հնագետները Երևանում երկաթե դարի եզակի դամբարան են հայտնաբերել
Երևանում` Կարմիր բլուր հուշարձանի տարածքում, հնագետները վաղ երկաթի դարի դամբարան են պեղել։ Հիմա այստեղ աշխատում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի համատեղ հնագիտական արշավախումբը:
Արշավախմբի ղեկավարներից մեկը` հնագետ-ուրարտագետ Միքայել ԲադալյանըSputnik Արմենիային հայտնեց, որ գտածոն ինքնին եզակի է, քանի որ այս տեսակի դամբարանը նոր երևույթ է Կարմիր բլուրի համար։
«Թաղումներն այսպես կոչված կրոմլեխ ունեն` բաղկացած ուղղահայաց տեղադրված սալերից, որոնք «մոգական շրջան» են կազմում։ Բուն դամբարանը ծածկված է քարե սալերով։ Այդ կառույցի վերևում քարե պատյան է եղել»,-ասաց նա։
Նրա խոսքով` դամբարանը կարելի է թվագրել բրոնզե դարի վերջ-վաղ երկաթի դարի սկզբով` մ.թ.ա. 12-9-րդ դարերով։ Այնտեղ հայտնաբերել են կեռ դանակ, նիզակի բրոնզե սայր, գոտի, սափոր: Հայտնաբերվել է նաև մարդու աճյուն։
Մարդաբան Հասմիկ Սիմոնյանը կարծում է, որ այստեղ տղամարդ է թաղված։ Այդ մասին են վկայում ոչ միայն ոսկորները, այլև թաղվածի դիրքը։ Վաղ երկաթի դարում դա որոշակի նշանակություն է ունեցել։
«Տեսնում ենք, որ մարդուն աջ կողքի վրա են թաղել։ Դա նշանակում է, որ այստեղ տղամարդ է թաղված։ Այդ մասին են վկայում նաև ոսկորները»,-ասաց նա։
Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլյա Մարչենկոն նույնպես պնդում է, որ թաղումը վաղ երկաթի դարի է։
«Հարևան դամբարանները մենք անցյալ տարի ենք ուսումնասիրել, և այնտեղ երկաթից իրեր կային։ Անցյալ տարի գերեզման էինք ուսումնասիրում, որտեղ կին էր թաղված` զարդերով: Դա հիմք է տալիս կարծելու, որ սա վաղ երկաթի դարաշրջանի դամբարան է»,-ասաց Մարչենկոն։
Նա նշեց, որ վերջին գտածոն մեծ փոս է, որում տուֆից սալեր են տեղադրված եղել։ Այդ ամբողջ կառույցը ծածկված է եղել սալաքարերից և կավից սարքված «պատյանով»:
Գիտնականները պնդում են, որ այս գտածոն նոր էջ կբացի Կարմիր բլուրի պատմության և նշված դարաշրջանի թաղման ծեսի ուսումնասիրության գործում։
Հայաստանի և Ռուսաստանի հնագետները Երևանում երկաթե դարի եզակի դամբարան են հայտնաբերել
Երևանում` Կարմիր բլուր հուշարձանի տարածքում, հնագետները վաղ երկաթի դարի դամբարան են պեղել։ Հիմա այստեղ աշխատում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի համատեղ հնագիտական արշավախումբը:
Արշավախմբի ղեկավարներից մեկը` հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գտածոն ինքնին եզակի է, քանի որ այս տեսակի դամբարանը նոր երևույթ է Կարմիր բլուրի համար։