Լրահոս

26.09.2024 11:19


Երևանում «BMW»-ն բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթին

Երևանում «BMW»-ն բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը