Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով»,-ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ