Տնտեսական

26.09.2024 13:30


1,3 մլրդ դրամ` էլեկտրական ամենագնացների համար. ՀՀ ՆԳՆ-ն գնումներ է արել

1,3 մլրդ դրամ` էլեկտրական ամենագնացների համար. ՀՀ ՆԳՆ-ն գնումներ է արել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1 մլրդ 3 մլն դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

ՆԳՆ-ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։

Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։

Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ լիցքավորմամբ կլինի 450-476 կմ։ Մեքենաների գույնը սև է:

Այս խորագրի վերջին նյութերը