Գրող Թոմաս Հարդիի տան տակ հայտնաբերված «Սթոունհենջ»-ը պահպանվող հուշարձանի կարգավիճակ է ստացել
Երբ 1891 թվականին անգլիացի նշանավոր գրող Թոմաս Հարդին գրեց հանրահայտ «Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից։ Անմեղ մի կնոջ ճշմարիտ պատմություն» վեպը, նա որոշեց վեպի դրամատիկ ավարտը տեղափոխել Սթոունհենջ, որտեղ սպանության համար ձերբակալվելու նախօրեին Տեսսը քնում է քարերից մեկի վրա, գրում է The Guardian-ը։
Միակ բանը, որ հեղինակը չգիտեր, երբ գրում էր վեպը, Դորչեսթերի իր Մաքս Գեյթ առանձնատան ուսումնասիրությունն, այն էր, որ ինքը նստած է մի մեծ հենջի (henge) նմանվող կառույցի կենտրոնում, որը նույնիսկ ավելի հին էր, քան Սոլսբերիի հարթավայրի հայտնի հուշարձանը: Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր տարիներ հերկելուց հետո Հարդիի պարտեզի տակ գտնվող տարածքը թաքնված էր երկրի մակերեսից, ցանկապատը դեռ պահպանվել էր։
Ներկա պահին Մեծ Բրիտանիայի կառավարությունը քարին պահպանվող հուշարձանի կարգավիճակ է շնորհել, ինչը հաստատում է ազգային նշանակության վայր լինելու նրա կարգավիճակը:
Ընդսմին, Հարդին ոչինչ չի իմացել Դորսեթում տեղանքի նշանակության մասին, երբ սկսել էր Դորչեսթերում իր սեփական նախագծով տուն կառուցել, թեև շինարարության ընթացքում հռոմեական շրջանի և երկաթի դարաշրջանի գերեզմանների հայտնաբերումը նրան ստիպել էր ենթադրել, որ դա հինավուրց գերեզմանոց է:
Այդուհանդերձ նա գտավ մի մեծ սարսեն (հարավային Անգլիայում հայտնաբերված սարակինոսյան նյութ, սիլիցիային ցեմենտած ավազաքարի մի բեկոր), որը նա անվանեց «Դրուիդների քար» և վերականգնեց իր այգում, գիտակցելով, որ տեղանքը նեոլիթ անցյալ էլ է ունեցել։

Աղբյուրը՝ news.am