Աշխարհ

26.09.2024 20:07


Գիտնականները մրջյունների աշխարհի ամենավտանգավոր տեսակներից մեկը ճանաչող ռոբոտ-շներ են ստեղծել

Գիտնականները մրջյունների աշխարհի ամենավտանգավոր տեսակներից մեկը ճանաչող ռոբոտ-շներ են ստեղծել

Գիտնականների մշակած նոր ռոբոտ-շունն արհեստական ​​բանականության միջոցով « հոտոտելով գտնում է» մրջյունների ամենավտանգավոր տեսակներից մեկին՝ ինվազիվ կարմիր կրակե մրջյունին: Դրա մասին նշված է TechXplore կայքում հրապարակված Քիմիական արդյունաբերության ընկերության հոդվածում:

Այս տեսակի մրջյունի որովայնի հետևի մասում տեղակայված գեղձում ուժեղ թույն է կուտակված, որը նա ներարկում է զոհի մաշկի մեջ: Նրախայթոցները շատ ցավոտ է մարդկանց համար, իսկ ալերգիայից տառապողների համար կարող է մահացու լինել:

Բրազիլիայում և Չինաստանում աշխատող հետազոտական ​​խումբը «վարժեցրել» է ռոբոտ շներին՝ ճանաչելու կարմիր կրակե մրջյուններին, որոնք քաոս են ստեղծում ամբողջ աշխարհում: Ռոբոտ շները լավ գլուխ են հանում իրենց գործից: Ըստ հետազոտողների՝ նրանք երեք անգամ ավելի շատ բներ են հայտնաբերում, քան տեսչություն անող մարդիկ: Կարմիր կրակի մրջյունը ծագում է Հարավային Ամերիկայի կենտրոնական հատվածից, սակայն սկսել է արմատավորվել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում, Մալայզիայում, Հոնկոնգում, ինչպես նաև Տրինիդադ և Տոբագոյում:

Որպես ինվազիվ օրգանիզմներ՝ նրանք զգալի բնապահպանական և տնտեսական վնաս են հասցրել, գրում է Tech Xplore post-ը։ Միայն Միացյալ Նահանգներում այս տեսակը տարեկան մոտ 6 միլիարդ դոլարի տնտեսական կորուստի պատճառ է դառնում, մասնավորապես նրանց պատճառով նվազում է բերքատվությունը և վնասվում է գյուղատնտեսական տեխնիկան:

Կարմիր կրակե մրջյունները միաժամանակ սրընթաց ընդլայնում են իրենց տարածման տարածքը՝ դուրս մղելելով բնիկ բուսական և կենդանական աշխարհը, ասում է ռոբոտ-շների մշակողներից մեկը՝ գիտնական Էդուարդո Ֆոքսը: Օրինակ, Չինաստանում դրանք գլխացավանք են դարձել առնվազն 2003 թվականից՝ նվազեցնելով տեղի մրջնատեսակների թիվը:

Սակայն մրջյուններ ճանաչող նոր ռոբոտները կարող են օգնել ավելի արդյունավետ կերպով բացահայտել դրանց բները՝ վերացնելու համար անհանգստություն պատճառող մրջյուններըին՝ նման կերպ նվազեցնելով մարդկանց և շրջակա միջավայրի վրա կարմիր կրակե մրջյունները ազդեցությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը