Լրահոս

26.09.2024 15:21


Գեղարքունիքում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին

Գեղարքունիքում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասակվող վարչական շրջաններից մեկում դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով:

Տեղում պարզվել է, որ նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակը առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը