Քաղաքական

26.09.2024 17:59


Օրբելի փողոցը կաթվածահար է լինելու․ հետո չասեք՝ չենք զգուշացրել

Օրբելի փողոցը կաթվածահար է լինելու․ հետո չասեք՝ չենք զգուշացրել

Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ ներկա գտնվեցինք Արաբկիր վարչական շրջանում՝ Օրբելի 23-29 հասցեում ծրագրվող շինարարության ՇՄԱԳ առաջին լսմանը:

14 շենք, որոնցից հինգը՝ 35 հարկ, ԸԴՆՀԱՆՈւՐ՝ 220 ՀԱՐԿ:

Բնակարանների քանակը 1500 է, ավտոկայանտեղին՝ 1100: Անտեսված է այն փաստը, որ բնակիչներից բացի այնտեղ մեքենայով մուտք են գերծելու նաև կոմերցիոն և հանրային օբյեկտների այցելուները:

Օրբելին այս պահին արդեն գերծանրաբեռնված է, պիկ ժամերին փողոցը խցանվում է 2 ժամով: Եթե այս նոր շենքերն էլ կառուցվեն, փողոցը կանգնելու է:

Կառուցապատողն էլ, ի դեպ, նույն այն «Ռենշին» ընկերությունն է, որը Սարյանի Հայփոստի և հարակից 12000 քմ տարածքում նախագիծ է իրականացնելու՝ փոստի շենքից մինչև Պարոնյան փողոց: Ավելացնենք նաև, որ Օրբելի փողոցում կառուցվող երկնաքերերի պատճառով արդեն իսկ խաթարվել է Երևանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Երկու շաբաթ է՝ դասերն օնլայն են ընթանում։

Շահում է իշխանությունը, տուժում՝ քաղաքացին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը