Քաղաքական

26.09.2024 18:07


Արարատ Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ անդամ պտությունների ԱԳ նախարարների հանդիպումը

Արարատ Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ անդամ պտությունների ԱԳ նախարարների հանդիպումը

Արարատ Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ անդամ պտությունների ԱԳ նախարարների հանդիպումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Սա պարզ է դառնում հրապարակված լուսանկարից։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր մասնակցել նաեւ հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նշենք, որ այսօր Երեւանի ժամանակով ժամը 18.15–ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունենալու Էնթոնի Բլինքենի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում՝ հրաժարվել կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:

Հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը