Երևանում ընդամենը օրերս արված ասֆալտը դարձյալ քանդել-ասֆալտում են
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Սեպտեմբերի 26-ին, պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է։ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ»։
Նշենք, որ օրեր շարունակ քանդել էին, նաև կարկատաններ արել Հաղթանակ կամրջի սկզբնամասում՝ Մետրոպոլ հյուրանոցի հարևանությամբ։ Ապա վերջապես ասֆալտ արվեց այդ հատվածում, սակայն բավականին անհարթ։ Այժմ նորից քանդել են ընդամենը մեկ-երկու օր առաջ արված ասֆալտը և կրկին են ասֆալտում։