Տնտեսական

26.09.2024 18:14


Փաշինյանի ամեն հեծանիվ վարելը 12․5 միլիոն է արժենում

Փաշինյանի ամեն հեծանիվ վարելը 12․5 միլիոն է արժենում

Politik.am-ը գրում է․ Վերջին մի քանի ամսիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեծանվային գովազդային արշավով է զբաղված։ Նա փորձում է հանրությանը և իր դրսի տերերին համոզել, թե կարողանում է հանգիստ շրջել մայրաքաղաքում ու կյանքն այնքան անհոգ է իր համար, որ ժամանակ է գտնում «քաղաքացիների» հետ հեծանիվ վարել։

Փաշինյանի հեծանվային արշավը ոչ միայն կեղծիք է, քանի որ դրան չեն մասնակցում «քաղաքացիներ», այլ միայն ստուգված ՔՊ-ականներ, այլ բավական թանկ է նստում պետական բյուջեի վրա։ Իշխանական աղբյուրներից մեկը տեղեկացրեց, որ ամեն հեծանվային արշավը պետության համար արժենում է գրեթե 12,5 մլն դրամ։ Ամեն անգամ, երբ Փաշինյանը իբր հանգիստ հեծանիվ է վարում, ոստիկանության մի քանի հարյուր աշխատակիցներ կադրից դուրս մնալով փակում են տարբեր փողոցներ, ՔՊ ղեկավարին տեսանելի և անտեսանելի ուղեկցում և անվտանգություն են ապահովում մի քանի հարյուր անվտանգության աշխատակիցներ։ Շտապօգնության մի քանի բրիգադ է ուղեկցում նրանց։ Հարյուրավոր ոստիկանների, անվտանգության աշխատակցիների արտաժամյա աշխատանքը վճարվում է պետության հաշվին, նրանք պետության հաշվին ապահովվում են հավելյալ սննդով, խրախուսվում են նաև Փաշինյանի հետ հեծանիվ վարելու դուրս եկած տասնյակ ՔՊ-ականները, լուծվում է նրանց սննդի հարցը, նախապես բոլորի համար գնել են հեծանիվներ, հեծանիվ վարելու համար անհրաժեշտ այլ պարագաներ։

Աղբյուրի փոխանցմամբ, բոլոր ծախսերը իրար գումարած ամեն անգամ ծախսվում է վերհիշատակված գումարը։ Այն պարզապես չի երևում, քանի որ ծախսվում է տարբեր գերատեսչությունների բյուջեներից։ Եվ սա այն պարագայում, երբ պետությունը անտերության է մատնել ամիսներ առաջ ջրհեղեղի հետևանքով աղետի մեջ հայտնված Լոռու մարզի բնակիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը