Բուհեր կփակվեն. օրենքի նախագիծ է շրջանառվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող:
Դրանց թվում են անգամ Մանկավարժական, Բրյուսովի անվան, Ագրարային համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը:
Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար»: