Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը Թուրքիայից խոստացված կաշառքի դիմաց հրաժարվել է Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես գալ հայտարարությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դատախազության կողմից նրան առաջադրված մեղադրանքներում, հաղորդում Է AP-ն։
Ադամսը նախկինում արդեն մեղադրվել է կոռուպցիայի գործով: Դատախազները կարծում են, որ նա անանուն թուրք դիվանագետի միջոցով ստացել է զեղչեր կամ անվճար տոմս Turkish Airlines-ի թռիչքների համար, անվճար տեղավորում շքեղ հյուրանոցային համարներում և թանկարժեք ընթրիքներ, կեղծ հովանավորներից նախընտրական քարոզարշավի նվիրատվություններ (ավելի քան 10 միլիոն դոլար) և այլն:
Կաշառքի դիմաց Ադամսը գործել է ի շահ Թուրքիայի ղեկավարության։ Մասնավորապես, նա հյուպատոսության շենքում՝ «Թուրքական տանը», հրդեհային անվտանգության արագացված ստուգում է կազմակերպել և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայտարարություն չի հրապարակել։
«Ես ուզում եմ պարզաբանել՝ այս արտոնությունները և անվճար ծառայությունները թռիչքներից հաճախակի օգտվող ուղևորների կամ լայն հասարակության համար հասանելի արտոնություններ չեն: Սա Նյու Յորքի պաշտոնյայի բարեհաճությունը գնելու բազմամյա սխեմա էր»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դատախազ Դամիան Ուիլյամսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություններ է իրականացրել քաղաքապետի տանը: Չնայած մեղադրանքներին՝ Ադամսը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է դատարանում ապացուցել իր անմեղությունը:
The New York Times-ի տեղեկություններով՝ Ադամսը 2021 թվականին իր նախընտրական քարոզարշավի համար դրամահավաքի ժամանակ կարող էր անօրինական կերպով նվիրատվություններ, այդ թվում ՝ գումար ստանալ թուրքական իշխանությունների ներկայացուցիչներից:
Ինքը՝ քաղաքապետը, պնդում է, որ իր քարոզարշավն անցկացվել է ամերիկյան օրենսդրությանը լիովին համապատասխան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru