Լրահոս

27.09.2024 19:42


23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված է

23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված է

Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ահազանգն անմիջապես փոխանցվել է Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնել է, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդային» և կողքի «Օպել» ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 միլիոն դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.28-ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։

Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը