Իսրայելը զանգվածային ավիահարված է հասցրել Բեյրութին՝ թիրախավորելով «Հըզբոլլահի» առաջնորդին (տեսանյութ)
Իսրայելի հզոր հարվածը Բեյրութին նպատակ ուներ ոչնչացնել «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նուսրուլլահին, սակայն դա նրանց չի հաջողվել։ Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով անվտանգության աղբյուրները, նշել է՝ Հասան Նասրալլան ապահով վայրում է, և այն, ինչ շրջանառում են իսրայելական լրատվամիջոցները, ճիշտ չէ։
Հարձակման և դրան հաջորդած շենքերի փլուզման հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, հայտնում են լիբանանյան իշխանությունները:
Նշենք՝ ՑԱԽԱԼ-ը Բեյրութի նկատմամբ ավիահարվածները հասցրել է՝ օգտագործելով F-35 ինքնաթիռներ և ստորգետնյա պահեստարանները թիրախավորող արկեր։
Գրոհն ամենահզորն է համարվում «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հակամարտության գրեթե մեկ տարվա ընթացքում։

Աղբյուրը՝ yerkir.am