Իսրայելը տեղեկացրել է «Հեզբոլլահի» առաջնորդի դստեր զոհվելու մասին Բեյրութին հասցված հարվածի ժամանակ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի դուստրը՝ Զայնաբ Նասրալան, ենթադրաբար զոհվել է ուրբաթ Բեյրութի հարավային արվարձանին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով։
Նրա զոհվելու մասին տեղեկացրել է իսրայելական 12-րդ ալիքը, թեև պաշտոնական հաստատում «Հեզբոլլահից» կամ Լիբանանի իշխանություններից չի ստացվել։
Զայնաբը, որը հայտնի է «Հեզբոլլահին» իր հավատարմությամբ, ավելի վաղ հրապարակայնորեն պատմել էր եղբոր՝ Հադիի մահվան մասին, որն սպանվել էր իսայելական զորքերի կողմից 1997թ.։
Հիշեցնենք, որ Իսրայելը նաև ենթադրում է, որ զոհվել է ինքը՝ Հասան Նասրալան, բայց իրանական Tasnim ԶԼՄ-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, հերքել է այս տեղեկությունը։

Աղբյուրը՝ news.am