Սուրճի չափավոր օգտագործումը կարող է զգալի օգուտ բերել առողջությանը. հետազոտություն
Օրական երեք բաժակ սուրճն օգտակար կարող է լինել առողջության համար, այս մասին վկայում է նոր հետազոտությունը, գրել է HealthDay-ը։
Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությունը հայտնաբերել է, որ սուրճի օգտագործումը օրական 200-300 գրամի չափով կարող է իջեցնել սրտի հիվանդությունների, ինսուլտի, երկրորդ տեսակի դիաբետի վտանգը, գրել է «Ֆոկուսը»։
Հետազոտությունում, որն իրականացվել է դոկտոր Չաոֆու Կեի գլխավորությամբ (Չինաստան, Սուչժոուի համալսարան), ուսումնասիրվել են 37-73 տարեկան ավելի քան 500 000 մարդու տվյալները, որոնք մասնակցել են UK Biobank հետազոտական նախագծին։ Նրանցից 172 000 տեղեկություն է տրամադրել կոֆեինի օգտագործման մասին, մոտ 188 000-ը ներկայացրել է սուրճի կամ թեյի օգտագործման իր սովորությունները։
Հետազոտողները հայտնաբերել են, որ սուրճի կամ կոֆեինի օգտագործման ցանկացած մակարդակ նպաստում է կարդիոմետաբոլիկ հիվանդությունների վտանգի նվազմանը, ընդ որում՝ երեք բաժակը օպտիմալն է։ Այդ քանակությամբ սուրճ օգտագործողների մոտ 48 տոկոսով նվազում է սիրտ-անոթային կամ մետաբոլիկ հիվանդությունների առաջացման վտանգը նրանց համեմատ, ովքեր սուրճ չեն օգտագործում։ 200-300 գրամ կոֆեին օգտագործողների մոտ այդ վտանգը նվազում է 41 տոկոսով նրանց համեմատ, ովքեր այն ավելի քիչ են օգտագործում։
Ստացված արդյունքներն արժանի են ուշադրության, հատկապես նկատի ունենալով սուրճի մեծ տարածվածությունն աշխարհում։ Դոկտոր Կեն ընդգծել է, որ դրա չափավոր օգտագործումը կարող է օգտակար դիետիկ սովորություն դառնալ։ Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները խորհուրդ չեն տալիս, որ բոլորն օգտագործեն կոֆեին՝ խոստովանելով, որ սուրճի օգտագործումը պետք է որոշվի առողջության անհատական հատկություններով։
Սուրճի ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրված է բավական լայնորեն։ Օրինակ, նախորդ հետազոտությունները վկայում են այն մասին, որ սուրճի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտային անբավարարության վտանգը 12 տոկոսով։ Կոֆեինի դերը մտավոր ակտիվության բարձրացման գործում նույնպես հաստատված է փաստերով, ինչն էլ ավելի մեծ հիմքեր է տալիս այն առողջ ապրելակերպում ընդգրկելու համար։

Աղբյուրը՝ med.news.am