Աշխարհ

28.09.2024 13:02


Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելին

Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելին

Իրանի, Թուրքիայի եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելին Սիրիայի դեմ գրոհների պատճառով, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը եւ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը եռակողմ հանդիպում են ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Այդ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանի ժամանակով շաբաթ առավոտյան, Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացի շրջանակում։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները դատապարտել են իսրայելական ուժերի գրոհները Սիրիայի դեմ եւ դրանք անվանել միջազգային օրենքների ակնհայտ խախտում։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի՝ Ահմադ Մուհամադ Ֆահդի սպանության մասին Սիրիայի հարավին հասցված հարվածի հետեւանքով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը