«Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին (տեսանյութ)
«Ուղեղլվա» նոր շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։
Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 9-ի ուղիղ եթերից է, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելել էր Արցախի Հանրապետություն և վերադարձին ուղղաթիռում ներկայացնում էր այցը և ցուցադրում էր ուղղաթիռը։
«Պիտի ասեմ, որ շատ բարձր և արդյունավետ եմ գնահատում այցի արդյունքները: Ծաղիկներ դրեցինք Հայրենական մեծ պատերազմում, Արցախի ազատամարտում զոհվածների հուշահամալիրում, հետո այց կատարեցինք Շուշի, ապա խորհրդակցություն ունեցանք Պաշտպանության բանակում:
Այցը շատ լավն էր, քանի որ շատ լավ մթնոլորտ էր հաստատված այցի շուրջ: Արցախի քաղաքացիները, Արցախի Հանրապետության քաղաքացիները շատ ջերմությամբ են հետևել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և շատ գոհ են հանգուցալուծումից:
Իհարկե, Ստեփանակերտը հոյակերտ քաղաք է, ես չեմ դադարում դա կրկնել և, իհարկե, հույս ունեմ, որ մեր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում առիթը բաց չեն թողի այցելել Արցախ, Ստեփանակերտ։ Բազմաթիվ տեսարժան վայրեր կան Արցախի Հանրապետությունում և, իհարկե, ամենակարևորը, Արցախում տեսնելու, զգալու՝ դա այն մթնոլորտն է, որ հաստատված է այնտեղ։ Եվ, իհարկե, Արցախի խոհանոցը, անզուգական խոհանոցը, և՛ անզուգական գինին, և՛ անզուգական օղին և, իհարկե, անզուգական իրականությունը: Ես կոչ եմ անում բոլորին, որ հնարավորության դեպքում անպայման այցելեն Արցախ, իրենց հետ տանեն իրենց ընկերներին, մտերիմներին: Արտեկրի մեր հայրենակիցներին նույնպես կոչ եմ անում անպայման Արցախ այցելել»:

Մանրամասն՝ տեսանյութում։
Շարքը ամբողջությամբ՝ այստեղ։