Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայտնի է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի մասնակցի անունը։ Ինչպես տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը, հայաստանյան ներկայացուցիչը Լեո Մկրտչյանն է։
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի ընտրությունը կանգ է առել 10-ամյա Լեոյի վրա:
Հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում էին երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2021 եւ 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական “Festival de Canção” երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:
Լեոն մեծացել է երգիչների ընտանիքում՝ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել.
«Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք՝ նվաճելու աշխարհը»:
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: