Լրահոս

29.09.2024 08:21


Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի․ վերջինս հոսանքահարվել է

Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի․ վերջինս հոսանքահարվել է

Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ․-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպչել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը