Լրահոս

29.09.2024 09:32


Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4 աստիճանով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևելյան՝ 3-5 մ/վ արագությամբ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը