Լրահոս

29.09.2024 09:39


Սյունիքում մառախուղ է․ ժամը 05:00-08:00-ն Լարսը փակ է լինելու

Սյունիքում մառախուղ է․ ժամը 05:00-08:00-ն Լարսը փակ է լինելու

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սակայն մինչև հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս խորագրի վերջին նյութերը