Աշխարհ

29.09.2024 19:07


Իսրայելը 900 կիլոգրամանոց ավելի քան 80 ռումբ է նետել «Հզբոլլահի» ղեկավարին սպանելու համար (տեսանյութ)

Իսրայելը 900 կիլոգրամանոց ավելի քան 80 ռումբ է նետել «Հզբոլլահի» ղեկավարին սպանելու համար (տեսանյութ)

Իսրայելի ավիացիան Լիբանանում մի քանի րոպեում 900 կիլոգրամանոց ավելի քան 80 ռումբ է նետել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլային սպանելու համար, հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներին:

Բեյրութի հարավային արվարձանի վրա հարձակման հետևանքով իսրայելական ավիացիան ոչնչացրել է նվազագույնը չորս բազմաբնակարան շենք՝ առնվազն յոթ հարկ բարձրությամբ:

Ավելի վաղ «Հզբոլլահը» հաստատել էր Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական ավիահարվածի հետևանքով շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի մահը:

Լիբանանում վերջին 12 օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, ավելի քան 6,3 հազարը՝ վիրավորվել։

Անցած շաբաթվանից Իսրայելի օդուժը «Հզբոլլահ»-ի՝ Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող օբյեկտների ուղղությամբ իրականացնում է զանգվածային հարվածներ։ Արձանագրվել են նաև մի քանի կետային ավիահարվածներ Բեյրութին, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներ: Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը զեկուցել է «Հզբոլլահի» մի քանի հազար թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Դիտորդները նշում են, որ «Հզբոլլահի» վրա Իսրայելի՝ նման ինտենսիվությամբ հարձակում չի արձանագրվել 2006 թվականի լիբանանյան երկրորդ պատերազմից ի վեր:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը