Բիձինա Իվանիշվիլին խոսել է «Վրաստանը քարտեզից ջնջելու» թշնամական արտաքին ուժերի ծրագրերի մասին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից ջնջելու» թշնամական արտաքին ուժերի ծրագրերի մասին և ընդդիմությանը, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մեղադրել նրանց օգնելու մեջ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Թելավիում կայացած նախընտրական հանրահավաքում, հայտնում է NewsGeorgia-ն։
«Այսօր բոլորը հստակ տեսնում են, որ այդ արմատական ուժը՝ իր շուրջ համախմբված քաղաքական, ոչ կառավարական կամ լրատվական կազմակերպություններով հետապնդում է արտաքին շահեր և փորձում է Վրաստանին ներքաշել պատերազմի տառապանքների մեջ։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա։ Մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը տեղական գործակալների ձեռքով մտադիր են Վրաստանը ջնջել քարտեզից։ Նրանք պատրաստվում են նրան, ինչ դարեր շարունակ ոչ մի նվաճող չի կարողացել անել»,-ասել է Իվանիշվիլին։
Միաժամանակ նա չի պարզաբանել, թե ում նկատի ունի Վրաստանի արտաքին թշնամիներ ասելով։ Ինչ վերաբերում է «արմատական ուժերին», ապա «Վրացական երազանքն» այսպես է անվանում «Ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությանը և ընդհանրապես ողջ ընդդիմությանը։ Ըստ Իվանիշվիլիի, նրանք ցանկանում են «ջնջել Վրաստանը» երկրի երեսից, որպեսզի «ամեն գնով կարողանան վերադառնալ իշխանության»։
«Վրացական հասարակությունը պետք է իր մարմնից կտրի այս քաղաքական սարկոման, եթե ուզում ենք դադարել քայլել կախարդված, փակ շրջանով»,- ասել է կուսակցության հիմնադիրը։

Աղբյուրը՝ news.am