Լրահոս

30.09.2024 08:00


Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը

Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը

սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դաշտավան բնակավայրում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 473՝ Երևան-Դարբնիկ երթուղին սպասարկող, այդ պահին կանգառում ուղևոր իջեցնելու նպատակով կայանված «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը