Քաղաքական

30.09.2024 09:01


ՌԴ վարչապետը հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի

ՌԴ վարչապետը հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ակտուալ խնդիրները»՝ հատուկ ուշադրություն դարձնելով «ներքին շուկայի գործունեության, զարգացման հարցերին», փոխգործակցություն արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»։ Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։

Բացի այդ, ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ոլորտները մինչև 2030 թվականը։

ԵՄԽ-ի աշնանային հանդիպումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում, և Միշուստինը դրանց մասնակցում է ամեն տարի՝ 2020 թվականին վարչապետ նշանակվելուց հետո։ Խորհրդի վերջին նիստը կայացել է Նեսվիժում (Բելառուս) հունիսին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը