Արմավիրի քաղաքապետարանի մոտ կանխել են 66-ամյա տղամարդու գործողությունները
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները վարչության պետ Հ. Արիստակեսյանի, Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:
Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել։
Ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո ոստիկանները բացատրական աշխատանքների արդյուքնում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Տղամարդը այդ քայլին փորձել էր դիմել, քանի որ, ըստ իրեն, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից: