Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել էր, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել էր քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Քրեական օրենսգրքի 191 հոդվածը սահմանում է 2-րդ մասը սահմանում է.
«Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»։