Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Իսրայելի բանակը մոտ 5 բրիգադ է տեղակայել, սակայն ենթադրվում է, որ ոչ բոլորն են անցնելու Լիբանանի հետ սահմանը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարում Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ առաջիկայում կսկսվի «Հզբոլլահ» լիբանանյան շարժման հետ պատերազմի նոր փուլը, որը «առանցքային գործոն կդառնա երկրի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակի փոփոխման առումով»։
The Washington Post–ն ավելի վաղ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը կարող է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն սկսել առաջիկա ժամերին։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել Է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան:
Իսրայելը գործողություններ է սկսել Լիբանանում
Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Իսրայելի բանակը մոտ 5 բրիգադ է տեղակայել, սակայն ենթադրվում է, որ ոչ բոլորն են անցնելու Լիբանանի հետ սահմանը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարում Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից:
The Washington Post–ն ավելի վաղ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը կարող է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն սկսել առաջիկա ժամերին։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել Է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru