Քաղաքական

01.10.2024 11:58


Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Կառավարությունը գովելով, որ մենք շատ փող ունենք, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Եթե չկա, իհարկե պետք է վերցնես, բայց ես կուզեի հիշեցնել, որ այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով օրինագծի քննարկման ժամանակ, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավում է 1 մլրդ դրամ վարկ Գյումրու ճանապարհաշինության և լուսավորման համար։

Պատգամավորը տարակուսեց, որ ծառայողական մեքենաների համար բյուջեից նույնքան գումար է հատկացվում, ինչքան գյումրում ճանապապրհաշինության և լուսավորության համար։

«Մի քաղաքական ուժ որը պադավատապետության դեմ էր բողոքում՝ պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում որպեսզի Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը